ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արքայազն Հարիի նոր ընկերուհին ռուս մոդել է

Արքայազն Հարիի նոր ընկերուհին ռուս մոդել է
24.01.2015 | 19:37

Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին կրկին սիրահարվել է։ Նա բաժանվել էր ընկերուհուց՝ Քրեսիդա Բոնասից, ապրիլին, այժմ 30-ամյա թագաժառանգը մեկ այլ շիկահեր է գտել. թագավորական ընտանիքի անդամի նոր ընկերուհին ռուսական ծագում ունեցող Եկատերինա Գուսևան է։
Հարիին գերած գեղեցկուհին 23 տարեկան է, ապրում է Մայնի Ֆրանկֆուրտում։ Համագործակցում է «Bareface» և «Wilhemina Models» մոդելային գործակալությունների հետ, շատ է նկարահանվում գովազդի և ամսագրերի համար։
Եկատերինան շատ է շրջագայում աշխարհում և ներկա է լինում VIP-երեկոների։ Նման մի միջոցառման ժամանակ էլ ծանոթացել է Հարիի հետ՝ 2014 թ. նոյեմբերին Աբու Դաբիում՝ զբոսանավի վրա կազմակերպված երեկոյի ընթացքում։ «Ես աստիճաններով իջնում էի և տեսա արքայազն Հարիին, շատ մոտիկից։ Նա նայեց ինձ և ժպտաց։ Այնուհետև ինձ հրավիրեցին VIP-գոտի։ Հարին նստած էր իր 6 ընկերների հետ։ ՈՒ թեև թանկարժեք շամպայնը հոսում էր, արքայազնը և նրա ընկերները նախընտրում էին օղին։ Մենք սկսեցինք զրուցել, հետո գնացինք պարելու և այդ ժամանակ համբուրվեցինք»,- պատմել է Գուսևան։

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ